19.01.2021 14:55

Bloomberg․ Բայդենը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանին առաջարկել է առայժմ շարունակել պաշտոնավարել

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին առաջարկել է ժամանակավորապես շարունակել պաշտոնավարել։ Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը։

Սալիվանն այդ պաշտոնում նշանակվել է Դոնալդ Թրամփի կողմից։

Bloomberg-ի տվյալներով՝ Սալիվանը «Թրամփի օրոք նշանակված դիվանագետների այն փոքրաթիվ  խմբում է, որոնք իրենց պաշտոնը կպահպանեն նոր վարչակազմի օրոք։

Bloomberg-ը նշում է, որ Բայդենը Մոսկվայում ԱՄՆ դեսպանի պաշտոնն այնքան կարևոր է համարում, որ չի կարող թույլ տալ, որ մինչև նոր թեկանծուի ընտրությունը այն թափուր մնա։

Լրատվական գործակալության աղբյուրների կարծիքով՝ Բայդենի թիմից Սալիվանն այդ առաջարկն  ստացել է մի շարք հարցերում տարաձայնությունների պատճառով երկու երկրների հարաբերություններում «լարվածության աճի» ֆոնին, մասնավորապես՝ դա կապված է Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

Փոխանցում է tass.ru-ն։