«Չելսին» կարող է այսօր պաշտոնանկ անել Լեմպարդին
«Չելսին» կարող է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին, եթե այսօր թիմը չհաղթի Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Լեսթերի» դեմ խաղում:
Ավելի վաղ Լեմպարդին փոխարինելու թեկնածուների ցանկում հայտնվել էին ՊՍԺ-ի նախկին մարզիչ Թոմաս Տուխելը, «Յուվենտուսի» նախկին մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, «Սաութհեմփթոնի» ներկայիս մարզիչ Ռալֆ Հազնհյուտլը և «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:
«Չելսին» զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը և 8 միավորով զիջում է առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Լեսթեր»-«Չելսի» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին: