19.01.2021 17:08

Հաստատվել է Մեսսիի որակազրկման ժամկետը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին որակազրկվել է երկու խաղով Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Աթլետիկի» հետ խաղում հեռացվելու համար: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Արգենտինացին բաց կթողնի «Կորնելյայի» հետ Իսպանիայի Գավաթի և «Էլչեի» հետ Լա Լիգայի խաղերը:

Գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն Մեսսիին կարմիր քարտ էր ցույց տվել 120-րդ րոպեին՝ Ասյեր Վիլյիբրեի գլխին թիկունքի կողմից հարվածելու համար:

Ըստ կանոնակարգի՝ Մեսսին կարող էր որակազրկվել 4-ից 12 խաղով, եթե նրա հարվածը բնորոշվեր ագրեսիվ պահվածք:

Սա արգենտինացու առաջին կարմիր քարտն էր «կապտանռնագույնների» կազմում 753 խաղում: