20.01.2021 11:11

Սպիտակ տունը լքելուց առաջ Թրամփը ներում է շնորհել իր գաղափարական զինակից Սթիվ Բեննոնին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել Սպիտակ տան նախկին ռազմավար Սթիվ Բեննոնին, հաղորդել են աղբյուրները։ Պետության ղեկավարի պաշտոնում վերջին օրը Թրամփից շատերն էին ակնկալում ներում կամ պատժի մեղմացում։

Սպիտակ տնից ստացվող լուրերի համաձայն՝ խորհրդականներին հաջողվել է Թրամփին տարհամոզել ինքն իրեն և իր ընտանիքի անդամներին ներում շնորհելու մտքից։ Նախկինում ոչ մի նախագահ ինքն իրեն ներում չի շնորհել, իրավաբաններն այդ քայլի օրինականության վերաբերյալ տարբեր կարծիքներ են հայտնում։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը Բեննոնին և նրա երեք հանցակիցներին մեղադրել էր խարդախության համար, ինչի հետևանքով «Մենք պատ ենք կառուցում» կամպանիայի շրջանակներում  նրանք հարյուր հազարավոր փոքր հանգանակություններից յուրացրել են հարյուր հազարավոր դոլարներ։

Բեննոնի կալանավորումից հետո Թրամփը հայտարարել էր, թե ցավում է նախկին խորհրդականի կալանքի կապակցությամբ, բայց նշել էր, թե արդեն մի քանի տարի նրա հետ չի շփվել և ժամանակին դեմ է արտահայտվել պատի շինարարության համար միջոցներ հանգանակելուն։

Փոխանցում է BBC-ն։