20.01.2021 11:35

ԱՄՆ-ը Չինաստանի կողմից ույգուրների հալածանքներն անվանել է ցեղասպանություն

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն այդ պաշտոնում իր վերջին օրը հայտարարել է, որ Չինաստանն իր հալածանքներով ցեղասպանություն է իրականացնում ույգուրների և իսլամ դավանող այլ ժողովուրդների նկատմամբ։

Էնթոնի Բլինքենը, որը պետքարտուղարի պաշտոնն է ստանձնելու Ջո Բայդենի վարչակազմում, հայտարարել է, որ համաձայն է այդ բնորոշմանը։

Իրավապաշտպանների կարծիքով՝ վերջին մի քանի տարիների ընթացքում Չինաստանն, այսպես կոչված՝ «վերադաստիարակման ճամբարներ» է ուղարկել առնվազն մեկ միլիոն ույգուրների։

Իրավապաշտպանների սեփական հետաքննության արդյունքները ցույց են տալիս, որ այդ ճամբարներում օգտագործում են ույգուրների հարկադիր աշխատանքը։

Չինաստանի իշխանությունները պնդում են, որ նման կերպ երկրում պայքարում են ահաբեկչության և իսլամական ծայրահեղականության դեմ։

Փոխանցում է BBC-ն։