ՀՀ ԱՆ. 309 նոր դեպք, 357 առողջացած, 9 մահ
Հունվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165221 դեպք։
Առողջացել է 153857 մարդ, մահացել են` 3016-ը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7607 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 628405 թեստավորում:
Երեկ կատարվել է 2028 թեստավորում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք: 357 մարդ առողջացել է, 9–ը` մահացել են:
Եվս 7 կորոնավիրուսակիրներ մահացել են այլ հիվանդության պատճառով։
Այսպիսի դեպքերի ընդհանուր թիվը 741 է:
ՀՀ առողջապահության նախարարություն