20.01.2021 12:50

Թրամփը ներում է շնորհել 73 մարդու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել 73 մարդու ու ևս 70-ի պատիժը մեղմացրել է, հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Ցուցակում հայտնվել են՝ ամերիկյան առաջնորդի նախկին խորհրդական Սթիվեն Բեննոնը, Հանրապետական կուսակցության քաղաքական խորհրդական Փոլ Էրիքսոնը, Google ընկերության նախկին ինժեներ Էնթոնի Լևանդովսկին, որն ազատազրկվել էր կոմերցիոն տվյալներ գողանալու և դրանք մրցակիցներին փոխանցելու մեղադրանքով, Իսրայելի քաղաքացի Ավիամ Սելուն, որը դատապարտվել էր լրտեսության մեղադրանքով, Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Ռիչարդ Ռենցին և այլք։

ԱՄՆ-ում նախագահական ներումը բողոքարկման ենթակա չէ։ Շատ նախագահներ են օգտվել այդ լիազորությունից՝ դատապարտյալներին, այդ թվում՝ իրենց քաղաքական կողմնակիցներին դատական հետապնդումից ազատելու համար։

Փոխանցում է ria.ru-ն։