Իրանի նախագահը Թրամփի հեռանալը աստծու պարգև է համարում
ԱՄՆ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը «մեռավ»՝ որպես քաղաքական գործիչ, այսօր հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։
«Թրամփը մեռավ, նրա քաղաքական կյանքն ավարտվեց»,- ասել է նա կառավարության նիստում՝ Թրամփին անվանելով «բռնակալ», իսկ նրա հեռացումը՝ «աստծո պարգև»։
Իրանը կվերադառնա միջուկային գործարքի իրականացմանը, եթե ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը նույն բանն անի, հայտարարել է Ռոուհանին։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի հավակնորդ Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ եթե Թեհրանն առաջինը վերադառնա Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարմանը, ապա Վաշինգտոնը նույնպես պատրաստ է վերադառնալ այդ գործարքին, որպեսզի հետագայում ավելի երկարաժամկետ պայմանագիր ստորագրի, ինչը կընդգրկի նաև Թեհրանի հրթիռային ծրագիրը։
Փոխանցում է ria.ru-ն։