Twitter-ը արգելափակել է Վենեսուելայի ազգային ժողովի ակաունտը
Երեքշաբթի օրը Twitter-ն արգելափակել է Վենեսուելայի ազգային ժողովի ակաունտը։ Օգտատերը նոր կազմով խորհրդարանի էջի հասցեն գրելու դեպքում հայտնվում է դատարկ էջի առաջ, որտեղ նշվում է, որ ակաունտի գործունեությունը դադարեցվել է ընկերության կանոնները խախտելու պատճառով։ Բաժանորդների թիվը զրոյացվել է, հրապարակումներ և լուսանկարներ չկան, բաժանորդագրվել հնարավոր չէ։
Մինչդեռ @AsambleaVE ակաունտը, որը վերահսկում են իրենց լիազորությունները վայր դնելուց հրաժարված ընդդիմադիր պատգամավորները, որոնց մանդատի ժամկետն սպառվել է հունվարի 5-ին, շարունակում է գործել և նախկինի պես՝ սոցցանցում կապույտ նշում ունի՝ որպես գործող ակաունտ։
2020 թ․ դեկտեմբերի 6-ին Վենեսուելայում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել, որոնցում հաղթել է իշխանամետ «Մեծ հայրենասիրական բևեռը»։ Գործող կառավարության հակառակորդների մեծ մասը, որոնք խորհրդարանի նախկին կազմում մեծամասնություն էին կազմում, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, հրաժարվել են մասնակցել քվեարկությանը և չեն ճանաչել դրա արդյունքները։
Արևմտյան երկրներից շատերը Վենեսուելայի խորհրդարանական ընտրությունները ոչ օրինակարգ են համարել և հրաժարվել են ճանաչել հանրապետության օրենսդիր մարմնի նոր կազմը։
Փոխանցում է tass.ru-ն։