307 նոր դեպք, 5 մահ․ Covid 19-ը Հայաստանում
Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 307 նոր դեպք է հաստատվել:
Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 165 հազար 528 է:
Ապաքինվել է եւս 189 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 154 հազար 46:
Իրականացվել է 2 հազար 199 թեստավորում:
Մինչ այս պահը իրականացվել է 630 հազար 604 թեստ:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 719 մարդ:
Մահացել են 5 քաղաքացիներ:
Մահերի ընդհանուր թիվը դարձավ 3 հազար 21:
Մինչ այսօր 742 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: