21.01.2021 11:10

Թրամփը մենակ չէ․ Twitter-ը արգելափակել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան ակաունտը

Twitter ընկերությունը արգելափակել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան  ակաունտն այն հաղորդագրությունից հետո, որում հաստատվում էր, թե Պեկինը նպաստել է կանանց «ազատագրմանը» Սինցզյանում։

Հունվարի 7-ին տեղադրված թվիթում ասվում էր, որ չինական իշխանությունների քաղաքականության շնորհիվ՝ Սինցզյանում կանայք դադարել են «երեխաներ արտադրող մեքենա» լինելուց։ Ի հաստատումն՝ հղում էր արվում պաշտոնական անգլիալեզու China Daily թերթի հրապարակմանը։ 24 ժամ հետո Twitter-ը փակել էր այդ հաղորդագրությունը։

«Մենք գործողություններ են ձեռնարկել ձեր մատնանշած թվիթի նկատմամբ՝  անմարդկայանացման դեմ ուղղված մեր քաղաքականությունը խախտելու համար, ըստ որի՝ մենք արգելում ենք մարդկանց խմբերի անմարդկայանցումը դավանանքի, կաստայի, տարիքի, հաշմանդամության, ծանր հիվանդության, ծագման, ռասայի կամ էթնիկության հիմքով»,- Reuters գործակալությանը հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։

Չինաստանին բազմիցս մեղադրել են Սինցզյանում ույգուրների և մուսուլմանական այլ էթնիկ խմբերի իրավունքները խախտելու մեջ, ինչը դրսևորվում էր տարածաշրջանի բնակչությանը մշտական հսկողության տակ պահելով, նրանց  շահագործելով և հարկադիր աշխատանքով։ Հայտնի են նաև ույգուր կանաց հարկադիր ստերջացման դեպքեր։

Փոխանցում է BBC-ն։