21.01.2021 13:33

Մադուրոն Բայդենին կոչ է արել վերանայել Վենեսուելայի և ԱՄՆ-ի փոխհարաբերությունները

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին կոչ է արել վերանայել Վաշինգտոնի և Կարակասի միջև հարաբերությունները։

«Ես Միացյալ Նահանգների նոր կառավարությանը կոչ եմ անում շրջել երկկողմ հարաբերությունների էջը, որն այդքան ստով, կեղծիքով, խարդավանքներով ու ատելությամբ է լցված։ Ես իրավիճակը խորությամբ ու մանրակրկիտ կերպով ուղղելու կոչ եմ անում»,- հայտարարել է Մադուրոն։

Փոխանցում է tass.ru-ն։