21.01.2021 13:48

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Փարիզյան պայմանագիր վերադառնալու՝ ԱՄՆ-ի որոշումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը ողջունում է ԱՄՆ-ը Կլիմայի վերաբերյալ փարիզյան պայմանագիր վերադարձնելու՝ նախագահ Ջո Բայդենի որոշումը։

«Ես ջերմորեն ողջունում եմ նախագահ Բայդենի որոշումը Փարիզյան պայմանագիր վերադառնալու և կլիմայական ճգնաժամի դեմ պայքարող կառավարությունների, պետությունների, քաղաքների, ձեռնարկությունների ու մարդկանց դաշինքին միանալու կապակցությամբ»,- ասվում է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՄԱԿ-ի կայքում։

«Ես մտադիր եմ սերտորեն համագործակցել նախագահ Բայդենի  և ուրիշ առաջնորդների հետ՝ կլիմայական արտակարգ իրավիճակը հաղթահարելու և Covid-19-ից ապաքինվելու համար»,- նշել է Գութերիշը։

Փոխանցում է tass.ru-ն։