21.01.2021 13:51

Թրամփը երկտող է թողել Բայդենին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «չափազանց մեծահոգի» է համարում  այն երկտողի բովանդակությունը, որը Սպիտակ տանն իրեն է թողել պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը։

Այդ մասին ամերիկյան նոր առաջնորդը չորեքշաբթի հայտնել է լրագրողներին։

«Նախագահը շատ մեծահոգի նամակ է գրել,- ասել է Բայդենը։- Բայց քանի որ դա մասնավոր գրագրություն է, դրա մասին չեմ խոսի»։

Նա նաև հայտարարել է, որ մտադիր է անձամբ կապվել Թրամփի հետ, ամենայն հավանականությամբ՝ հեռախոսով։

«Իսկ նրա ուղերձն իսկապես չափազանց վեհանձն էր»,- կրկնել է Բայդենը։

Փոխանցում է tass.ru-ն։