21.01.2021 21:13

Հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի ևս 7-10 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 7-10 աստիճանով: Օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի նաև առաջիկա գիշերը։ Անցած գիշերվա համեմատ ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի ևս 7-10 աստիճանով»:

Հանրապետության տարածքում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ին՝ գիշերը կնվազի 7-10,  ցերեկը՝  2-3 աստիճանով։

Երևան քաղաքում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։