25.01.2021 11:14

Կորոնավիրուսն աշխարհում

Կորոնավիրուսն աշխարհում

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 25 միլիոնից, տեղեկացրել է Ջոնս Հոփքինսի համալսարանը։ Սակայն փորձագետների գնահատականներով՝ հիվանդության տարածման ծավալները շատ ավելի մեծ կարող են լինել։

Covid-19-ից մահացել է մոտավորապես 417 հազար ամերիկացի։ Վերջին շաբաթներին երկրում ամեն օր արձանագրվում  էավելի քան 4 հազար նոր ախտարոշում։

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հայտարարել է, որ երկրում արդեն արձանագրվել է ՀԱՀ-ում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամմի 77 դեպք։ Բոլոր վարակվածները ժամանել են արտասահմանից, այսինքն, ամենայն հավանականությամբ՝ Covid-19-ի «հարավաֆրիկյան» տարբերակով վարակվել են ոչ բրիտանական տարածքում։ Ենթադրվում է, որ երկուշաբթի կառավարությունը նոր կոշտ սահմանափակումներ կմտցնի  երկիր ժամանողների համար։

Գիտնականները չեն բացառում, որ ՀԱՀ-ում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը կարող է ազդել Covid-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետության վրա։ Հայտնի է նաև, որ այն շատ ավելի արագ է տարածվում, քան կորոնավիրուսի նախկին տարբերակները։

Ֆրանսիայում ուժի մեջ են մտել սահմանային հսկողության նոր միջոցառումներ։ ԵՄ այլ երկրներից  օդային կամ ծովային ճանապարհով ժամանող ուղևորները պետք է ներկայացնեն ուղևորությունից 72 ժամ արած բացասական պատասխանով  թեստ։ Ավտոմեքենայով, ավտոբուսով ժամանածների համար նման թեստ հարկավոր չէ։

Դուբայի իշխանությունները ստիպված են դանդաղեցնել պատվաստումների գործընթացը, քանի որ Pfizer-ի արտադրության պատվաստանյութերի մատակարարումն ուշանում է։

Նորվեգիայի իշխանությունները հերքել են ծերանոցներում մահվան դեպքերի և կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին չափաբաժնի ներարկման միջև կապը։ Հանրային առողջապահության նորվեգական ինստիտուտի տվյալներով՝ ծերանոցներում մահացած 33 հիվանդներից առնվազն 13-ը ոչ միայն շատ տարեց են եղել, այլև առողջական լուրջ խնդիրներ են ունեցել։ Նորվեգիայում ընդհանուր առմամբ պատվաստում է ստացել ծերանոցների 20 հազար բնակիչ։

Փոխանցում է BBC-ն։