25.01.2021 11:56

Բախումներ Նիդեռլանդներում

Բախումներ Նիդեռլանդներում

Կիրակի օրը Նիդեռլանդներում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ կառավարության կողմից մտցված խիստ սահմանափակումների, այդ թվում պարետային ժամի՝ Covid-19-ի տարածման դեմ պայքարի շրջանակներում։

Էյնդհովենում բախումների ընթացքում ոստիկանությունը ջրցաններ և մահակներ, ինչպես նաև արցունքաբեր գազ է կիրառել քարեր նետող ցուցարարների դեմ։

Ամստերդամում իրավապահները ձերբակալել են 100-ից ավելի ցուցարարի։ Ոստիկանության տվյալներով, ընդհանուր առմամբ՝ քաղաքի իշխանությունների կողմից չարտոնված ակցիաներին մասնակցել է մեկուկես հազարի չափ մարդ։ Այստեղ նույնպես ոստիկանությունը ստիպված է եղել ցույցը ցրելու համար գործի դնել ջրցաններն ու մահակները։

Նիդեռլանդներում պաետային ժամ է մտցվել անցյալ շաբաթ օրը։ Այն գործում է ժամը 21։00-ից մինչև առավոտյան 4։30 և շարունակվելու է մինչև փետրվարի 9-ը։ Անցյալ տարվա դեկտեմբերից երկիրն ապրում է, փաստորեն, համատարած կարանտինի պայմաններում։

Փոխանցում է euronews-ը։