25.01.2021 12:33

Գերմանացի քաղաքական գործիչը նախազգուշացնում է Եվրոպային

Գերմանացի քաղաքական գործիչը նախազգուշացնում է Եվրոպային

Գերմանացի քաղաքական գործիչ, Բրանդենբուրգի նախկին վարչապետ Մաթիաս Պլատցեկը  RND-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե որքան կարևոր է փոխշահավետ հարաբերությունների վերականգնումը Մոսկվայի և Բրյուսելի միջև։

Պլատցեկը կոչ է արել հավասար պայմաններով Ռուսաստանի հետ սկսել աշխատել անվտանգության համատեղ կառույցի ճարտարապետության ուղղությամբ։ Եթե դա տեղի չունենա, ապա Եվրոպան այդ երկրին կարող է մղել ավելի մերձենալու Չինաստանի հետ, կարծում է նախկին վարչապետը։

«Հետո, երբ ԱՄՆ-ում կրկին «սխալ» նախագահ ընտեն, իսկ նման բան հնարավոր է, մենք՝ եվրոպացիներս, կարող ենք հանկարծ հայտնվել կատարյալ մենության մեջ այս աշխարհում»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։

Նրա կարծիքով՝ Եվրամիության երկրներին չի հաջողվի լուծել իրենց առջև ծառացած բարդ խնդիրները առանց Ռուսաստանի մասնակցության։ Պլացտեկը նշել է, որ կենսական հարցերի մեջ են մտնում կլիմայի փոփոխությունը, ահաբեկչության դեմ պայքարը, փախստականների խնդիրը, անվտանգությունը Մերջավոր և Միջին Արևելքում, զինաթափումը։

«Մեր և Ռուսաստանի միջև օվկիանոս չկա։ Եվ հենց միայն դա բավարար է՝ հարաբերությունները բարելավելու համար»,- նշել է նա։

Փոխանցում է ria.ru-ն։