25.01.2021 12:55

Պորտուգալացիները նախագահ են ընտրել․ գործող առաջնորդը պահպանել է մանդատը

Պորտուգալացիները նախագահ են ընտրել․ գործող առաջնորդը պահպանել է մանդատը

Պորտուգալիայում նախագահական ընտրություններում արդեն առաջին իսկ փուլում հաղթել է ներկայիս առաջնորդ Մարսելու Ռեբելու դե Սոուզան։ Նրա թեկնածությունը պաշտպանել է քվեարկած ընտրողների ավելի քան 60 %-ը։

Այդպիսով՝ դե Սոուզան երկրորդ մանդատն է ստանում։

Այս ընտրությունները համեմատում էին համավարակի և դրա հրահարած ճգնաժամի պայմաններում պետական քաղաքականությանը վստահության քվե տալու հետ։ Պորտուգալիան հայտնվել է այն երկրների ցանկում, որոնց տնտեսությունն առանձնապես շատ է տուժել կարանտինային սահմանափակումների պատճառով։ Վերլուծաբանները նախազգուշացրել են, որ դա լուրջ սոցիալական խնդիրներ կարող է հարուցել։

Քվեարկության նախօրեին Պորտուգալիայում Covid-19-ով վարակվածների և մահվան դեպքերի հակառեկորդ էր  արձանագրվել, ուստի իշխանությունները միջոցներ էին ձեռք առել՝ ընտրությունների ընթացքի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։

Փոխանցում է euronews-ը։