25.01.2021 15:13

Australian Open-ից առաջ նոր մրցաշար կանցկացվի ինքնամեկուսացման մեջ գտնվող թենիսիստների համար

Ավստրալիայի Բաց առաջնությունից առաջ նոր մրցաշար կանցկացվի այն թենիսիստների համար, որոնք լիարժեք ինքնամեկուսացման մեջ են գտնվում Մելբուրնում, հայտնում է The West Australian-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, մրցաշարը կկոմպենսացնի այն անհարմարությունները, որոնց բախվել են աղջիկները՝ ստիպված լինելով երկու շաբաթ դուրս չգալ իրենց սենյակներից: Հիշեցնենք՝ ավելի քան 70 մարդ խիստ կարանտինի մեջ է այն բանից հետո, երբ Մելբուրն ժամանող իրենց ինքնաթիռի ուղևորներից մի քանիսի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: