25.01.2021 17:26

Ռամոսը մտադիր է ընդունել գրանդ ակումբի առաջարկը

Սերխիո Ռամոսն անցնող օրերի հետ ավելի շատ «Ռեալից» հեռանալուն է մոտենում, քան՝ պայմանագիրը երկարաձգելուն:

Ինչպես տեղեկացնում է Onda Cero-ն, ՊՍԺ-ն բավական շահութաբեր առաջարկ է արել իսպանացուն՝ առաջարկելով տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռամոսին շատ է հետաքրքրել առաջարկն, ու սևիլիացին մտադիր է ընդունել այն, քանի որ «Ռեալը» ոչ մի կերպ չի կարող հավասարվել այդ առաջարկին: Ըստ իսպանական մամուլի՝ «Ռեալն» առավելագույնն առաջարկում է տարեկան 11 միլիոն եվրո:

Ռամոսի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2021-ի հունիսին, ու եթե չերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ, կհեռանա անվճար: