Սթերջենը մտադիր է նոր հանրաքվե կազմակերպել Շոտլանդիայի անկախության հարցով

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը մտադիր է նոր հանրաքվե կազմակերպել անկախության հարցով։
Կիրակի օրը հրապարակված հարցումների արդյունքերի համաձայն՝ հանրաքվեի գաղափարը պաշտպանում է շոտլանդացի ընտրողների մեծ մասը։
«Հանրաքվեն շոտլանդացիներին ընտրության հնարավորություն կտա։ Հենց դա է դեմոկրատիան»,- մասնավորապես՝ հայտարարել է Սթերջենը։
Այս տարվա մայիսին Թագավորության այդ ինքնավար վարչաքաղաքական հատվածում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ։ Եթե Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, Սթերջենի գլխավորությամբ, ստանա ընտրողների մեծամասնության աջակցությունը, ապա այդ կուսակցությունը կարող է կրկին դնել անկախության հանրաքվե անցկացնելու հարցը՝ անկախ Լոնդոնի դիրքորոշումից։
Ավելի վաղ Սթերջենը ակնարկել է, որ եթե երբևէ Շոտլանդիան անկախություն ձեռք բերի, ապա կարող է միանալ Եվրամիությանը։ Brexit-ի հարցով հանրաքվեում շոտլանդացիների մեծ մասը քվեարկել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեմ։
Փոխանցում է euronews-ը։