25.01.2021 13:48

Գորդոնը «Ուկրաինայի փլուզում» է կանխատեսում պետական լեզվի պատճառով

Գորդոնը «Ուկրաինայի փլուզում» է կանխատեսում պետական լեզվի պատճառով

Ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը հայտարարել է, որ երկրում պետական լեզվի պարտադիր կիրառման մասին օրենքի ընդունումը կարող է հանգեցնել Ուկրաինայի փլուզմանը, հաղորդել է «360» հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ օրինագիծը խնդիրներ կարող է հարուցել հարավարևելյան շրջանների, մասնավորապես՝ Օդեսայի բնակիչների համար, որոնք «սովոր են ռուսերեն հաղորդակցվել առևտուր անելիս»։

«Ուկրաինայից, հնարավոր է, ծվեններ մնան»,- հայտարարել է Դմիտրի Գորդոնը։

Ուկրաինայում պետական լեզուն ուկարիներենն է։ Սակայն երկրի սահմանադրությունը երաշխավորում է ռուսերենի և ազգային փոքրամասնությունների այլ լեզուների ազատ զարգացումը, կիրառումը և պաշտպանությունը։

Փոխանցում է ria.ru-ն։