25.01.2021 14:24

Մեքսիկայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Մեքսիկայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը տեղեկացրել է, որ վարակվել է կորոնավիրուսով։

«Ափսոսանքով տեղեկացնում եմ, որ ես վարակվել եմ Covid-19-ով։ Ախտանշանները թեթև են, բայց ես արդեն բուժում եմ ստանում։ Ինչպես միշտ՝ լավատեսորեն եմ տրամադրված։ Մենք բոլորս առաջ ենք շարժվելու։ Ներքին գործերի նախարար, դոկտոր Օլգա Սանչես Կորդերոն ինձ կփոխարինի առավոտյան մամուլի ասուլիսներում, որպեսզի տեղեկացնի մեր ամենօրյա աշխատանքների մասին»,- Twitter-ում գրել է նախագահը։

Նա նշել է, որ նախագահական պալատից կշարունակի զբաղվել պետության գործերով և մտադիր է, պայմանավորվածության համաձայն, հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահի հետ։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ  Դմիտրի Պեսկովը РИА Новости-ին տեղեկացրել է, որ երկուշաբթի նախատեսված է Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Լոպես Օբրադորի հետ։

Փոխանցում է reia.ru-ն։