25.01.2021 14:55

Չինաստանի ԱԳՆ-ն տեղեկություն չունի Հնդկաստանի սահմանին զինվորական բախումների վերաբերյալ

Չինաստանի ԱԳՆ-ն տեղեկություն չունի Հնդկաստանի սահմանին զինվորական բախումների վերաբերյալ

Չինաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը տեղեկություններ չունի հնդկա-չինական սահմանին զինծառայողների միջև բախումների վերաբերյալ։

Այդ մասին ճեպազրույցում երկուշաբթի օրը հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։

Ավելի վաղ Latestly լրատվական կայքը, հղում անելով աղբյուրների, հաղորդել է, որ Հնդկաստանի Սակկիմ  նահանգի Նակու-Լա լեռնանցքում բախումներ են տեղի ունեցել Հնդկաստանի և Չինաստանի սահմանապահ ուժերի զինվորների միջև։

Կայքի տվյալներով՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի զինվորականները փորձել են ներխուժել հնդկական տարածք, սակայն հնդիկ զինվորականները կասեցրել են նրանց հարձակումը։ Բախման հետևանքով վիրավորվել են 20 չինացի և չորս հնդիկ զինվորներ։

Փոխանցում է tass.ru-ն։