25.01.2021 15:33

Կիսելյով․ «Պուտինը բոլորովին այլ մասշտաբի մարդ է»

Կիսելյով․ «Պուտինը բոլորովին այլ մասշտաբի մարդ է»

Ռուսաստանյան դաշնային հեռուստաալիքները կիրակի օրը լայնորեն մեկնաբանել են բողոքի ցույցերը, թեև սովորաբար դրանց չեն անդրադառնում։

Այսպես, «Россия 1» հեռուստաալիքի մեկնաբան Դմիտրի Կիսելյովը իր «Շաբաթվա լուրեր» հաղորդման ընթացքում մեղադրել է Ալեքսեյ Նավալնիին երեխաներին իր կողմնակիցների շարքերում ներգրավելու մեջ և դա անվանել է «քաղաքական մանկապղծություն»։

«Կան մարդիկ, ովքեր, ասես իսկական քաղաքական մանկապիղծներ, պատրաստ են երեխաներին ստորաբար ներգրավել քաղաքականության մեջ»,- ասել է Կիսելյովը՝ ծնողներին կոչ անելով զգուշանալ սեփական երեխաներին «քաղաքական մանկապիղծներին» հանձնելուց։

«Փողոց են դուրս բերել նրանց, որոնց դուրս հանելու իրավունքը չունեին»,- հայտարարել է  НТВ հեռուստաալիքի  «Շաբաթվա արդյունքները» ծրագրի հաղորդավար Իրադա Զեյնալովան։ Նրա խոսքով՝ ակցիան կայացնելու համար օգտագործվել է հատկապես այն սոցիալական ցանցը, որի լսարանը և հեղինակները անչափահասներն են։ Խոսքը TikTok հարթակի մասին է, որը «հեղեղել են քարոզչական տեսանյութերով» ընդդիմադիր ակցիաների նախապատրաստման մասին հայտարարելու պահից, նշել է Զեյնալովան։ Նա ակցիաներին մասնակցելու կոչերը համեմատել է «Կապույտ կետ» խաղի հետ, որը երեխաներին ինքնասպանության է դրդում։

Նավալնիին մեղադրել են նաև նրանում, որ ցուցի դուրս գալու կոչերը զանգվածային անկարգությունների պատճառ են դարձել, ինչի հետևանքով մեծացել է Covid-19-ով վարակվելու վտանգը։

«Россия 1»-ը ռուսաստանյան երեք գլխավոր հեռուստաալիքներից միակն է, որ անդրադարձել է նաև Նավալնիի թիմի պատրաստած ֆիլմին՝ իբր երկրի ղեկավարին պատկանող պալատի մասին։ Կիսելյովը կրկնել է նախագահի մամուլի խոսանակ Դմիտրի Պեսկովի խոսքն այն մասին, թե Գելենջիկի մոտի կառույցը «հաստատ Պուտինի պալատը չէ»։

«Նախևառաջ, Պուտինին կյանքում նման շքեղություն պետք չէ։ Նա հաստատ ժամանակ չունի խաղալ մեքենաներով, նստել տնային կազինոյում և նարգիլե ծխել։ Պաւոտինը բոլորովին այլ մասշտաբի մարդ է։ Նա մի հինգ հատ փողկապ ունի, սովորական վերնաշապիկներ, և ամեն ինչից էլ պարզ է, որ նրա համար առաջնահերթը երկիրն է»,- ասել է Կիսելյովը։

Փոխանցում է BBC-ն։