25.01.2021 15:59

Ավիամեխանիկը երկու շաբաթ սիրուհուն թաքցրել է ռազմաբազայում

Ավիամեխանիկը երկու շաբաթ սիրուհուն թաքցրել է ռազմաբազայում

Մեծ Բրիտանիայում ավիամեխանիկը երկու շաբաթ սիրուհուն թաքցրել է Ռազմածովային բազայի տարածքում գտնվող իր կացարանում, գրել է The Sun-ը։

Թերթը նշել է, որ տղամարդը փորձել է դա գաղտնի պահել՝ դռան վրա ցուցանակ կախելով, թե սենյակը մաքրելու կարիք չկա։ Սակայն  շենքում տարածված հոտի պատճառով գանգատներ են ստացվել, ինչի արդյունքում մի խումբ սպաներ ներխուժել են այդ սենյակ և հայտնաբերել զգեստապահարանում զինվորական համազգեստների տակ թաքնված կնոջը։

Ռազմաբազայում մտավախություն ունեն, թե  կինը, որը  ծնունդով արևելյան երկրից է և հոլանդական անձնագիր ունի, կարող էր սիրեկանից ռազմական գաղտնիքներ կորզել։ Տղամարդը հերքել է, թե իր սիրուհին լրտես է։

Թերթի տվյալներով՝ սիրահար զույգը ծանոթացել է 2019 թ․, այս տարի Ծննդյան արձակուրդներից հետո տղամարդը նրան, առանց թույլտվության, պահպանվող տարածք է բերել ավտոմեքենայի բեռնախցում։ Նրան ազատազրկում է սպառնում լուրջ խախտում կատարելու համար։

Կինը մեկնել է Բրիտանիայից, նրան լրտեսության մեղադրանք չի ներկայացվել։

Փոխանցում է ria.ru-ն։