25.01.2021 17:11

Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը՝ ՆԳՆ

Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը՝ ՆԳՆ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» հրամանագրում լրացում և փոփոխություններ կատարելու մասին:
Հրամանագրի համաձայն Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը կներառվեն մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում: