26.01.2021 12:08

Կապելլոն Մխիթարյանին ներառել է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 3 լավագույն խաղացողների ցանկում

Հանրահայտ մարզիչ Ֆաբիո Կապելոն TMW Radio-ի Maracana հաղորդման ժամանակ նշել է իր կարծիքով Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 3 լավագույն խաղացողներին: 

«Նիկոլո Բարելլան, որը խաղը կարդալու ունակությամբ և դինամիկայով հիշեցնում է Տարդելիին: 

Դոննարուման, որը շատ կարևոր է «Միլանի» համար ընթացիկ մրցաշրջանում: Նաև հավասարաչափ Մխիթարյանն ու Չալհանողլուն»,- ասել է Կապելոն: