26.01.2021 12:23

138 նոր դեպք, 5 մահ․ Covid 19-ը Հայաստանում

138 նոր դեպք, 5 մահ․ Covid 19-ը Հայաստանում

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 138 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 166 հազար 232 է:

Ապաքինվել է եւս 472 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 155 հազար 404:

Իրականացվել է 1938 թեստավորում:

Մինչ այս պահը իրականացվել է 639 հազար 482 թեստ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 18 մարդ:

Մահացել են 5 քաղաքացիներ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 3 հազար 52:

Մինչ այսօր 758 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: