26.01.2021 13:00

Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի «Ռոմայի» հաջորդ հանդիպմանը

Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնողական փուլը:

Ilromanista-ի համաձայն՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագը պատրաստ կլինի «Ռոմայի» հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 31-ին (մրցակիցը «Վերոնան» է): Նշվում է, որ նրա վնասվածքը լուրջ չէ:

Մխիթարյանը մկանային խնդիրների պատճառով չմասնակցեց «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը (4:3): Իտալիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա կիսապաշտպանը բաց թողեց առաջին հանդիպումը:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 18 խաղի և դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: