Բայդենը չեղարկել է Թրամփի սահմանած արգելքը․ տրանսգենդերները կարող են ծառայել ԱՄՆ բանակում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է իր պաշտոնավարման առաջին իսկ տարում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած արգելքը՝ բանակում տրանսգենդերների ծառայության վերաբերյալ։
«Զինված ուժերում տրանսգենդերներին իրենց գենդերային նույնականացման պատճառով այլևս հեռացում կամ զորացրում չի սպառնում,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։- Նախագահ Բայդենը համոզված է, որ գենդերային նույնականուցումը չպետք է խոչընդոտ հանդիսանա զինվորական ծառայության համար, և որ Ամերիկայի ուժը հենց բազմազանությունն է»։
ԱՄՆ պաշտպանության նոր նախարար, ամերիկյան զինված ուժերի պաշտոնաթող գեներալ Լլոյդ Օսթինն ասել է, որ արգելքը պետք է չեղարկվի սենատում իր թեկնածությունը հաստատելու ժամանակ։ «Եթե մարդն առողջ է, կարող է ծառայել և համապատասխանում է բոլոր անհրաժեշտ պայմաններին, ապա նրան պետք է թույլ տրվի ծառայելու բանակում»,- հայտարարել է Օսթինը։
Պաշտպանության նախարարության 2019 թ․ տվյալներով՝ ԱՄն-ում ժամկետային ծառայության մեջ տրանսգենդերների թիվը կազմել է 8 980 մարդ։
Փոխանցում է BBC-ն։