26.01.2021 13:58

Մեծ Բրիտանիան փակում է սահմանները

Մեծ Բրիտանիան փակում է սահմանները

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով եվրոպական երկրները նոր պաշտպանական պատնեշներ են դնում։

Մեծ Բրիտանիայի իշխանությունները արդեն երեքշաբթի մտադիր են տասնօրյա կարանտին սահմանել արտասահմանից բոլոր ժամանողների համար․ նրանց կտեղավորեն հատուկ հյուրանոցներում։ Ըստ էության՝ դա նշանակում է սահմանների փակում։

Առայժմ չեն բացվի նաև դպրոցները։

«Դպրոցները, իհարկե, առաջնահերթ են, բայց չեմ կարծում, թե որևէ մեկը կուզի, որ արգելքներն այդքան արագ հանվեն, այն դեպքում, երբ վարակվելու մակարդակը դեռ այսքան բարձր է»,- ասել է վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Իսպանիայում խստացվում են տեղաշարժի սահմանափակումները։ Մադրիդում պարետային ժամընայժմ մեկ ժամ շուտ է սահմանվում՝ երեկոյան ժամը 10-ին, խանութները և սրճարանները փակվում են ժամը 9-ին։ Արգելված է հյուր գնալը միմյանց։ Նոր միջոցառումները ձեռնարկվել են այն բանից հետո, երբ անցած հանգստյան օրերին երկրում արձանագրվել է վարակման ավելի քան 93 հազար նոր դեպք։

Մինչդեռ Ուկրաինան, որտեղ վերջին երկու շաբաթը կոշտ կարանտին էր գործում, որոշել է մեղմացնել սահմանափակումները։ Իշխանությունները հայտարարել են տոներից հետո համաճարակաբանական իրավիճակի կայունացման մասին։ Բուհերը և դպրոցները վերսկսել են առկա ուսուցումը, բացվել են առևտրի և զվարճանքի կենտորնները, սրճարաններն ու ռեստորանները, մարզադահլիճները, լողավազանները, թանգարաններն ու կինոթատրոնները։

Փոխանցում է euronews-ը։