26.01.2021 14:42

Թրամփը Ֆլորիդայում գրասենյակ է բացել, որը կզբաղվի նրա գործերով՝ որպես ԱՄՆ նախկին նախագահ

Թրամփը Ֆլորիդայում գրասենյակ է բացել, որը կզբաղվի նրա գործերով՝ որպես ԱՄՆ նախկին նախագահ

Դոնալդ Թրամփը Ֆլորիդա նահանգում գրասենյակ է բացել, որը կզբաղվի նրա՝ որպես ԱՄՆ նախկին նախագահի գործերով։

Այդ մասին երկուշաբթի տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով հանրապետական քաղաքական գործչի շտաբի հայտարարությանը։

Համաձայն տարածված տվյալների՝ նախկին նախագահի գրասենյակը կստանձնի Թրամփի անունով ստացվող  նամակագրության տեսակավորման գործառույթը, ինչպես նաև կկազմակերպի նրա հրապարակային ելույթները և կզբաղվի հայտարարություններ կազմելով։

Հունվարի 24-ին նախկին նախագահի նախընտրական շտաբի խորհրդական Ջեյսոն Միլլերը CNN հեռուստաընկերությանը հայտարարել է, որ Թրամփը հրաժարվել է նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու պլաններից։ Նրա խոսքով՝ ամերիկյան նախկին առաջնորդը նպատակ ունի «2022 թ․ հանրապետականներին վերադարձնել ԱՄՆ Կոնգրեսի Սենատը և Ներկայացուցիչների պալատը»։ 2020 թ․ նոյեմբերին կայացած համընդհանուր ընտրություններում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն է ստացել երկու պալատներում էլ։

Փոխանցում է tass.ru-ն։