26.01.2021 15:04

Sky․ ԱՄՆ-ը մտադիր է եվրոպական միջնորդների օգնությամբ ուղիղ երկխոսություն սկսել Իրանի հետ

Sky․ ԱՄՆ-ը մտադիր է եվրոպական միջնորդների օգնությամբ ուղիղ երկխոսություն սկսել Իրանի հետ

Միացյալ Նահանգները պատրաստ է Եվրոպայի միջնորդների աջակցությամբ Իրանի իշխանություններին առաջարկել ուղիղ երկկողմ բանակցություններ սկսել։

Նման պնդում է արել հունվարի 25-ին Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրին։

Պենտագոնի աղբյուրի տեղեկություններով՝ «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է եվրապական միջնորդների աջակցությամբ հանդես գալ  Թեհրանի հետ ուղիղ երկխոսություն սկսելու նախաձեռնությամբ»։

Ավելի վաղ՝ հունվարի 25-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն հայտարարել է, որ Թեհրանը ոչ մի քայլ  չի ընդառաջի Վաշինգտոնին, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերադարձել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարմանը։

 Ի դեպ, Խատիբզադեի այս հայտարարությունը հնչել է այն տեղեկատվության ֆոնին, թե Ջո Բայդենի պաշտոնակալությունից հետո,  հանարավոր է՝ ԱՄՆ-ը վերադառնա Իրանի հետ կնքված այդ պայմանագրի կատարմանը։ Իր հերթին՝ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Էնթոնի Բլինքենը հունվարի 19-ին հայտարարել է, որ Բայդենը կփորձի հասնել նրան, որ Իրանի հետ ԳՀՀԾ հիման վրա ավելի երկարաժամկետ գործարք կնքի Իրանի միջուկային ծրագրի, ինչպես նաև Թեհրանի հրթիռային խնդրի լուծման վերաբերյալ։ Նա շեշտել է, որ Վաշինգտոնը կխորհրդակցի ԱՄՆ Կոնգրեսի, Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների հետ՝ Իրանի շուրջ հետագա քայլերի տրամաբանության շրջանակներում։

Փոխանցում է tass.ru-ն։