26.01.2021 15:48

Իրանի ԱԳՆ-ն տեղեկացրել է «Թալիբան» շարժման պատվիրակության ժամանման մասին Թեհրան

Իրանի ԱԳՆ-ն տեղեկացրել է «Թալիբան» շարժման պատվիրակության ժամանման մասին Թեհրան

«Թալիբան» արմատական շարժման պատվիրակությունը երեքշաբթի առավոտյան ժամանել է Թեհրան՝ այդ երկրի ներկայացուցիչների հետ բանակցություններ անցկացնելու համար։

Այդ մասին տեղեկացրել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։

«Խատիբզադեն հաղորդել է Աբդուլ Գանի Բարադարի գլխավորությամբ թալիբների քաղաքական պատվիրակության ժամանման մասին Թեհրան»,- ասվում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։ Դիվանագետը նշել է, որ «պատվիրակությունը ժամանել է Իրանի ԱԳՆ հրավերով, և երեքշաբթի առավոտյան նրանց դիմավորել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչները»։

Խատիբզադեն նշել է, որ «Թեհրանում գտնվելու ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա իրանական կողմի, այդ թվում՝ ԱԳՆ ղեկավարի և Աֆղանստանի հարցերով իսլամական հանրապետության հատուկ ներկայացուցիչների հետ, կողմերը կարծիքներ կփոխանակեն աֆղանական խաղաղ կարգավորման խնդրի  և հարակից հարցերի վերաբերյալ»։

Փոխանցում է tass.ru-ն։