26.01.2021 15:55

Թրամփի իմպիչմենտի բանաձևը փոխանցվել է Սենատին

Թրամփի իմպիչմենտի բանաձևը փոխանցվել է Սենատին

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի ներկայացուցիչները երկուշաբթի երեկոյան Սենատին են փոխանցել երկրի արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի բանաձևը։

Իրավիճակն աննախադեպ է այնքանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ իշխանությունից հեռացվելու գործընթաց է սկսվում երկրորդ անգամ միևնույն նախագահի նկատմամբ, որը, ի դեպ, այդ պահին արդեն վայր է դրել իր լիազորությունները։

Բանաձևում ընդամենը մեկ մեղադրանքի հոդված կա՝ խռովության հրահրելը։

«Ներկայացուցիչների պալատի մեղադրողներն այստեղ ներկա են և պատրաստ են ներկայացնելու իմպիչմենտի հոդվածը, որը Ներկայացուցիչների պալատի կողմից հարուցվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ»,- հայտարարել է դեմոկրատ կոնգրեսական Ջեյմի Ռասքինը՝ բոլոր մեղադրողների կողմից ընթերցելով բանաձևի լրիվ տեքստը։

«Սենատը պատրաստ է սկսել գործընթացը»,- պատասխանել է դեմոկրատ սենատոր Պատրիկ Լիհին, որը հանդես է գալիս Սենատի ժամանակավոր ղեկավարի դերում։

Փոխանցում է tass.ru-ն։