26.01.2021 16:34

Կրեմլում պատմել են, թե ում է պատկանում Գելենջիկի պալատը

Կրեմլում պատմել են, թե ում է պատկանում Գելենջիկի պալատը

Գելենջիկի «պալատը», որը համացանցում հայտնված տեսաերիզում վերագրվում է Ռուսաստանի նախագահին, իրականում պատկանում է մեկ կամ մի քանի գործարարների։

Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, դա մեծ կառույց է, այն լավ հայտնի է Գելենջիկում․․․ Եվ մեկ կամ մի քանի գործարարների է պատկանում»,- ասել է Պեսկովը։

Ընդ որում՝ նա շեշտել է, որ իրավունք չունի նշել սեփականատերերի անունները։ Մամուլի քարտուղարն ընդգծել է, որ դա կոռեկտ չի լինի։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնիի ֆիլմում պատկերված «պալատը» իրեն չի պատկանում։

Փոխանցում է gazeta.ru-ն։