Այսօր ՀՀ կժամանի ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը

Հունվարի 26-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Այցի շրջանակներում ԻԻՀ արտաքին գործերի նախարարին կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։