27.01.2021 12:08

195 նոր դեպք, 4 մահ․ Covid 19-ը Հայաստանում

195 նոր դեպք, 4 մահ․ Covid 19-ը Հայաստանում

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 195 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 166 հազար 427 է:

Ապաքինվել է եւս 649 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 156 հազար 53:

Իրականացվել է 2 հազար 144 թեստավորում:

Մինչ այս պահը իրականացվել է 641 հազար 626 թեստ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 557 մարդ:

Մահացել են 4 քաղաքացիներ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 3 հազար 56:

Մինչ այսօր 761 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: