27.01.2021 14:08

Կորոնավիրուս․ Աշխարհում վարակվածների թիվն արդեն հասել է 100 միլիոնի

Կորոնավիրուս․ Աշխարհում վարակվածների թիվն արդեն հասել է 100 միլիոնի

Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի հաշվարկների համաձայն՝ համավարակի ընթացքում Covid-19-ով վարակվածների թիվը երեքշաբթի օրը աշխարհում անցել է 100 միլիոնից։

Ընդհանուր թվի մեկ քառորդը Միացյալ Նահանգներում է։ Երկրորդ և երրորդ տեղերում Հնդկաստանը և Բրազիլիան են։

Երեկ Մեծ Բրիտանիայում ևս մի ցավալի ռեկորդ է սահմանվել․ այստեղ կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 100 հազարից․ սա առաջին եվրոպական պետությունն է՝ զոհերի նման մեծ թվով։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ «լիովին ստանձնում է պատասխանատվությունը» կառավարության գործունեության համար։ «Մենք, իսկապես, արել ենք մեզնից կախված ամեն ինչ»,- ասել է նա։

Այժմ Բրիտանիայում համընդհանուր լոքդաուն է գործում, իշխանությունները իրավիճակի կտրուկ վատթարացումը բացատրում են կորոնավիրուսի նոր՝ ավելի վարակիչ շտամմի տարածմամբ։ Փորձագետների կարծիքով՝ բրիտանական նոր մուտացիան կարող է կապ ունենալ մահացության ավելի բարձր մակարդակի հետ։

Փոխանցում է BBC-ն։