27.01.2021 15:24

Պրեմիեր լիգայում առաջատարների փոփոխության ռեկորդ է գրանցվել

«Մանչեսթեր Սիթին», Անգլիայի առաջնության 20-րդ տուրում 5:0 հաշվով հաղթելով «Վեստ Բրոմվիչին», գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 9-րդ ակումբն է, որն այս մրցաշրջանում խաղային օրվանից հետո առաջատար է դառնում Պրեմիեր լիգայում: Նման բան տեղի է ունենում պատմության մեջ առաջին անգամ:

Անգլիայի այս առաջնությունում մրցաշարային աղյուսակը գլխավորել են նաև «Արսենալը», «Էվերտոնը», «Լեսթերը», «Լիվերպուլը», «Սաութհեմփթոնը», «Տոտենհեմը», «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: