Իրանը պատրաստ է միջուկային գործարքին վերադառնալ՝ մյուսներից մեկ ժամ հետո

Թեհրանը պատրաստ է վերադառնալու միջուկային գործարքին «մեկ ժամ» հետո, բայց նախ դա պետք է անեն մյուսները, չորեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։
«Մենք միշտ ասել ենք՝ վերադարձեք ձեր պարտականություններին, և մենք ուղիղ մեկ ժամ հետո կանցնենք մեր պարտականությունների կատարմանը»,- ասել է Ռոուհանին կառավարության նիստում, որը ցուցադրվել է իրանական հեռուստատեսությամբ։
Իրանի նախագահը, նկատի ունենալով ԱՄՆ-ում Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի անցնելը, հայտարարել է, թե ամբողջ աշխարհն է ցանկանում, որ ԱՄՆ-ը վերադառնա միջուկային գործարք։
Սպիտակ տունն ավելի վաղ տեղեկացրել է Բայդենի մտադրության մասին՝ դաշնակիցների հետ քննարկելու Իրանի հետ բանակցությունների ծրագրերը։
Թեհրանում հայտարարել են, թե ԱՄՆ-ի հետ բանակցությունները Իրանի պլանների մեջ չեն մտնում, իսկ այդ ուղղությամբ ցանկացած առաջընթաց կախված է Վաշինգտոնի հետագա քայլերից, այդ թվում՝ պատժամիջոցները չեղարկելուց։
Փոխանցում է ria.ru-ն։