16.02.2013 20:59

Ազգային պատկերասրահում բացվել է Մկրտիչ Սեդրակյանի ցուցահանդեսը (լուսանկարներ)

Ազգային պատկերասրահում բացվել է Մկրտիչ Սեդրակյանի ցուցահանդեսը (լուսանկարներ)

Հայաստանի Ազգային Պատկերասրահում բացվել է ժողովրդական նկարիչ Մկրտիչ Սեդրակյանի (1922-2009) անհատական ցուցահանդեսը, որը նվիրված է վաստակաշատ արվեստագետի-մանկավարժի ծննդյան 90-ամյակին: Այս մասին iLur.am-ին տեղեկացնում են Ազգային պատկերասրահից:

Ցուցահանդեսը կազմված է բացառապես դիմանկարի ժանրի աշխատանքներից: Մեկտեղված են Ազգային պատկերասրահին, ընտանիքին և մասնավոր անձանց սեփականություն հանդիսացող գործերը, որոնց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ: