16.02.2013 22:09

Սամուել Էտո՛Օ. Իմ կյանքին իսկապես վտանգ է սպառնում

Սամուել Էտո՛Օ. Իմ կյանքին իսկապես վտանգ է սպառնում

Մախաչկալայի «Անժիի« հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն հաստատել է իր այն խոսքերը, որ իր կյանքը վտանգի տակ է Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ հակասությունների պատճառով:

«Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայում երկար ժամանակ քաոսային իրավիճակ էրր. ոչ ոք չգիտեր թե ով ինչ է անում եւ ինչի համար է պատասխանատու: Ես որոշեցի այդ ամենը պարզել, եւ ինձ անմիջապես մեղադրեցին, թե ինչ որ մեկի հետ կապված եմ, պատվեր եմ կատարում:

Բայց ես ընդամենը մի նպատակ ունեի. հասնել նրան, որ մարդիկ իրենց արածի համար պատասխանատվություն կրեին: Ինձ ցավալի է տեսնել, թե ինչ է կատարվում մեր երկրում:

Իմ կյանքն իսկապես վտանգի տակ է: Երբ դուք համակարգի դեմ եք դուրս գալիս եւ գործում էլ փողեր են խառնված, դժվար է հակառակ կողմից լավ բան սպասել: Ֆուտբոլը բոլորին է պատկանում. ինչ-որ խմբի շահերը չպետք է ժողովրդին զրկեն ուրախությունից: Եթե մեռնեմ, նշանակում է. այդպես է կամեցել Աստված»,- Էտո՛Օ-ի խոսքն է մեջբերում Camfoot-ն:

Նշենք, որ այժմ Էտո՛Օ-ն թիկնապահներ է վարձել, որոնք իր տան մոտ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում: