16.02.2013 23:42

Կլարենս Զեեդորֆ. Նեյմարին դեռ վաղ է Եվրոպա գնալ

Կլարենս Զեեդորֆ. Նեյմարին դեռ վաղ է Եվրոպա գնալ

«Միլանի» նախկին կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆը, որն այժմ հանդես է գալիս Բրազիլիայում, նշել է, որ «Սանթոսի» տաղանդավոր հարձակվող Նեյմարին դեռ վաղ է Եվրոպա մեկնել:

«Կարծում եմ, որ Նեյմարը դեռ պատրաստ չէ թոփ-ակումբում հանդես գալու համար: Եթե նա մնա Բրազիլիայում, ապա կաճի որպես ֆուտբոլիստ: Ես գտնում եմ, որ նա կարող   է Մեսիի կամ Ռոնալդուի պես մեծ ֆուտբոլիստ դառնալ: Բայց նրան դեռ վաղ է Եվրոպա մեկնել»,- Զեեդորֆի խոսքն է մեջբերում TMW-ն: