17.02.2013 15:37

Բարսելոնան կամային հաղթանակ է տանում, Մեսսին՝ սահմանում հերթական ռեկորդը

Բարսելոնան կամային հաղթանակ է տանում, Մեսսին՝ սահմանում հերթական ռեկորդը

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում առաջատարը` «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնեց «Գրանադային»:

Առաջին հաջողության հասան դաշտի տերերը, աչքի ընկավ Օդիոն Իգալոն: Սակայն երկրորդ կեսում կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսին երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը ու կամային հաղթանակ բերեց իր թիմին:

Այսպիով, Մեսսին սահմանեց Բարսելոնայի հերթական ռեկորդը: Սա Մեսսիի 300 և 301-րդ գոլերն էին կատալոնական ակումբի կազմում: «Բարսելոնայի» և ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել հատել 4-րդ հարյուրյակի սահմանագիծը։