18.02.2013 13:04

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը բազմաթիվ խախտումներ է արձանագրել

Ընտրությունը սկսելուն պես ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը բազմաթիվ խախտումներ է արձանագրել:

Ինչպես «Ա1+»-ին հայտնել է կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, մասնավորապես Տաշիրի 32/5 ընտրատարածքում լցոնման փաստեր են արձանագրվել։

Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Մարիամ Պալուցյանը այդ մասին հեռախոսով հայտնել է շտաբին՝ ավելացնելով, որ «իրեն նեղացրել են»։