18.02.2013 13:55

Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են դիտորդների հետ

Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպել են դիտորդների հետ

Փետրվարի 17-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանի, Ավետիս Ավագյանի և Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը եվրոպական խորհրդարանական կազմակերպությունների (Եվրախորհրդարան, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ) դիտորդական առաքելությունների հետ: Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է ընտրություններին չմասնակցելու Կոնգրեսի որոշման պատճառները, ինչպես նաև նշել դրանց ոչ մրցակցային բնույթը: Անդրադարձ է եղել նաև նախագահական ընտրություններին, իշխանություններին կողմից ձևավորած ընտրակեղծարար համակարգի առանձնահատկություններին: Մասնավորապես նշվել է իշխանությունների կողմից, հակառակ ընդդիմադիր քաղաքական ուժերի, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պահանջի, տապալել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ ընդդիմության առաջարկած փաթեթը:

Ինչպես տեղեկացնում է ՀԱԿ մամուլի ծառայությունը, անդրադարձ է կատարվել նաև իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման, համատարած բնույթ ստացած բազմակի քվեարկության և ընտրակաշառքների խնդիրներին: