18.02.2013 14:05

Պատգամավորի դիակը հայտնաբերվել է ցեմենտով լի տակառում

Պատգամավորի դիակը հայտնաբերվել է ցեմենտով լի տակառում

Մերձմոսկովյան Օբուխովո ավանում, մի ավտոտնակում, ցեմենտով լի տակառի մեջ հայտնաբերվել է Լիպեցկի քաղխորհրդի պատգամավոր Միխայիլ Պախոմովի դին:

Միխայիլ Պախոմովին առևանգել էին փետրվարի 12-ին: Ինչպես հաղորդում է «Липецкие новости»-ի կայքը՝ մի քանի հոգի տեսել են, թե ինչպես են նրան խցկում ավտոմեքենան: Ավելի ուշ դեպքի վայրում գտել են Պախոմովի ջինսը և հեռախոսը:

 Փետրվարի 15-ին «Դոն» մայրուղու 111-րդ կիլոմետրում ոստիկանները կանգնեցրել էին Hyndai Accent մակնիշի ավտոմեքենա, որի սրահում հայտանբերված պայուսակի մեջ եղել են Պախոմովի անձնական իրերը և երկու անձնագրերը՝ ռուսաստանյան և արտասահմանյան: Փետրվարի 17-ին հաղորդվեց, որ պատգամավորի առևանգման կասկածանքով ձերբակալվել է հինգ հոգի, այդ թվում՝ հանցագործության հավանական պատվիրատուն, հաղորդում է lenta.ru-ն:

Միխայիլ Պախոմովը, պաշտոնական կենսագրության համաձայն՝ 2003 թվականից «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ էր: Սպանության դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: